Կրիշտիանու Ռոնալդու. «Ես յուրահատուկ եմ, կյանքում՝ լավ մարդ»

Սաուդյան «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է այն մասին, թե ինչն է իրեն դրդում չավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան 39 տարեկանում։

«Ես յուրահատուկ եմ, կյանքում՝ լավ մարդ։ Ես 11 տարեկանում հեռացա տնից՝ ապրելու մեծ քաղաքում: Այսպիսով, ինձ համար դա հեշտ դարձավ: Մադեյրան փոխում եմ Լիսաբոնով, Լիսաբոնը՝ Անգլիայով, Անգլիան՝ Իտալիայով… Ինձ համար սա խնդիր չէ, սա իմ կյանքի մի մասն է, սա իմ յուրահատկությունն է»,- ասել է Կրիշտիանու Ռոնալդուն YouTube-ի իր ալիքում։

Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով պաշտոնական խաղերում խփել է 902 գոլ։