Կառլո Անչելոտտին իր 300-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» գլխավորությամբ

Իտալացի մարզիչ Կառլո Անչելոտտին իր 300-րդ հանդիպումն է անցկացրել Մադրիդի «Ռեալի» ղեկին։ Լա Լիգայի յոթերորդ տուրի շրջանակներում մայրաքաղաքային ակումբը հյուրընկալել էր «Ալավեսին» (3:2):

65-ամյա Անչելոտտին մադրիդյան ակումբում աշխատում է արդեն վեցերորդ մրցաշրջանում։ Նա նախկինում մարզել է «Ռեալը» 2013-ից 2015 թվականներին: «Ռեալում» հանդես գալու ընթացքում Անչելոտտին տարել է 217 հաղթանակ, կրել 39 պարտություն և 43 անգամ ոչ-ոքի խաղացել։

Անցկացրած հանդիպումների քանակով Անչելոտտին զբաղեցնում է երկրորդ տեղը Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ։ Առաջին տեղը պատկանում է Միգել Մունյոսին, ով «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 605 խաղ (1959, 1960-1974)։

Անչելոտտիի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։