Վոյցեխ Շչեսնին պատրաստ է վերսկսել կարիերան հանուն «Բարսելոնայի»

Հայտնի լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին, ով այս ամառ ավարտեց կարիերան, պատրաստ է վերադառնալ մեծ ֆուտբոլ։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 34-ամյա լեհ ֆուտբոլիստի հետ, ով հանուն «կապտանռնագույնների» պատրաստ է վերսկսել կարիերան։ Շչեսնին պատրաստ է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ։

Լեհը վստահ է, որ հենց որ օպտիմալ մարզավիճակ ձեռք բերի, կդառնա թիմի առաջին համարը: Հարկ է նշել, որ վերջին յոթ տարիներին Շչեսնին հանդես է եկել Ա Սերիայում՝ Թուրինի «Յուվենտուսում»: