Պեպ Գվարդիոլան խոսել է Ռոդրիի ապաքինման ժամկետների մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է լուրերն այն մասին, որ թիմը կորցրել է հենակետային կիսապաշտպան Ռոդրիին մինչև մրցաշրջանի ավարտը։

28-ամյա իսպանացին վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում (2:2)։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ֆուտբոլիստի մոտ աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել: Սակայն այս պահին ակումբից պաշտոնական տեղեկություն չկա։

««Սիթիին» դեռ երկար ժամանակ չի կաէող օգտագործել Ռոդրիին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն, – Սակայն կարծիքներ կան, որ վերականգնման համար ավելի քիչ ժամանակ կպահանջվի, քան մենք ակնկալում ենք: Սպասում ենք զանգերի, որպեսզի հասկանանք, թե իրեն ինչ վիրահատություն է պետք։ 24 ժամվա ընթացքում ամեն ինչ հայտնի կդառնա»։