«Բարսելոնան» հետաքրքրված է «Պորտուի» դարպասապահով

«Բարսելոնան» հետաքրքրված է «Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտայի ծառայություններով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը երկար ժամանակ վերահսկում է ֆուտբոլիստին։ Սակայն խնդիրը դարպասապահի բարձր շուկայական արժեքն է (ըստ Transfermarkt-ի այն կազմում է 45 մլն եվրո)։

Նախկինում կատալոնացիները նույնպես բարձր էին գնահատում Գիորգի Մամարդաշվիլիին, սակայն ակումբի տնտեսական վիճակը և Մարկ-Անդրե տեր Շտեգենի նկատմամբ առավելագույն վստահությունը նպաստեցին, որ վրացիների տրանսֆերը չկայանա։