Զինեդին Զիդանի ավագ որդին ավարտում է ֆուտբոլային կարիերան

Նախկին կիսապաշտպան և Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանի ավագ որդին՝ Էնցո Զիդանը, ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան 29 տարեկանում, հայտնում է իսպանական AS առցանց հրատարակությունը։

Ինչպես նշում է աղբյուրը, Զիդանը մտադիր է իր ժամանակը տրամադրել ընտանիքի մասին հոգ տանելուն ու ներդրումներ կատարելուն։ Էնցոն միացավ «Ռեալ Մադրիդի» համակարգին 10 տարեկանում և ակումբում անցավ զարգացման բոլոր փուլերը։

2016 թվականի օգոստոսի 16-ին նա իր նորամուտը նշեց «Ռեալի» հիմնական թիմում։