Ռաուլը կարող է գլխավորել այն ակումբը, որտեղ ժամանակին խաղացել է

Ըստ Sport Bild-ի՝ Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Ռաուլը կարող է դառնալ երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող գերմանական «Շալկեի» մարզիչը։

Ռաուլն այժմ գլխավորում է Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա դժգոհ է այն փաստից, որ ակումբը ամռանը վաճառել է մի քանի երիտասարդ ու հեռանկարային ֆուտբոլիստների։

Բացի այդ, նա իր կարիերայում հեռանկարներ չի տեսնում Մադրիդում, քանի որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է Խաբի Ալոնսոյին, ով «Բայերին» հաղթանակ պարգևեց Բունդեսլիգայում, որպես ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին փոխարինելու նախընտրելի թեկնածու։

Հաղորդվում է, որ կիրակի օրը «Շալկեի» ղեկավարության ներկայացուցիչները մեկնել են Մադրիդ։ Նրանք ասացին, որ չեն պատրաստվում հանդիպել Ռաուլին, սակայն ակումբի աղբյուրները հաստատել են, որ նրանք հետաքրքրված են նախկին ֆուտբոլիստի ծառայություններով: