Մարկ-Անդրե տեր Շտեգեն. «Ես իսկապես երախտապարտ եմ «Բարսելոնայի» բոլոր երկրպագուներին»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ծնկի վիրահատությունից հետո խոսել է իր վիճակի մասին։

«Ես իսկապես երախտապարտ եմ «Բարսայի» բոլոր երկրպագուներին, թիմակիցներին, հակառակորդներին, ակումբներին և ընկերներին այն աջակցության և սիրո համար, որը դուք ցուցաբերել եք ինձ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Վիլյառեալի» երկրպագուներին հարգանքի համար։ Ես ինձ դրական և ուժեղ եմ զգում։ Այժմ կենտրոնացած եմ վերականգնմանս վրա: Շորհակալություն», – 32-ամյա գերմանացի դարպասապահը գրել է իր սոցցանցերում։