Ռաֆայել Վարանը կարող է ավարտել կարիերան

«Կոմոյի» պաշտպան Ռաֆայել Վարանը մոտ ժամանակներս կարող է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։

Ինչպես հայտնում է Le Parisies-ը, ֆրանսիացին ծրագրում է խզել պայմանագիրն իր թիմի հետ սեպտեմբերի 12-ին ծանր վնասվածք ստանալուց հետո։

31-ամյա պաշտպանը վնասվածք է ստացել Իտալիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի «Սամպդորիայի» դեմ խաղի առաջին խաղակեսի միջնամասում (1:1, 3:4՝ 11-մետրանոցներով):

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Կոմոն» Վարանին հանել է Ա Սերիայի մրցաշրջանի հայտացուցակից։ Միևնույն ժամանակ, ֆրանսիացին ակումբի կազմում խաղացել է ընդամենը 23 րոպե։