Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչու է «Ալավեսի» դեմ խաղի 80-րդ րոպեին որոշել փոխարինել հարձակվող Կիլիան Մբապպեին։
Մինչ այս ֆրանսիացին արդեն մեկ գոլ էր խփել։
«Նա մի փոքր ծանրաբեռնված էր, ինձնից փոխարինում խնդրեց: Մբապպեն իրեն շատ լավ է զգում, կարծում եմ՝ մենք շատ լավ ենք խաղում հարձակման առաջնագծում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։