«Չելսին» ջախջախեց «Բարոուին», «Մանչեսթեր Սիթին» առավելության հասավ «Ուոթֆորդի» նկատմամբ

Անգլիայի լիգայի գավաթի 3-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ ջախջախեց չորրորդ դիվիզիոնի «Բարոուին»։ Խաղը ավարտվեց լոնդոնյան թիմի հաղթանակով՝ 5։0 հաշվով։

Տանտերերի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Քրիստոֆեր Նկունկուն, ևս մեկ գոլ խփեց Նետոն, իսկ հյուրերի դարպասապահ Փոլ Ֆարմանը դարձավ ինքնագոլի հեղինակ։

Զուգահեռ ընթացող խաղում «Մանչեսթեր Սիթին» 2։1 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»։