Այս ցուցանիշով Կառլո Անչելոտտին երկրորդն է «Ռեալի» պատմության մեջ

Իտալացի մարզիչ Կառլո Անչելոտտին իր 300-րդ հանդիպումն է անցկացնում Մադրիդի «Ռեալի» ղեկին։ 2023/24 մրցաշրջանի Իսպանիայի չեմպիոնը Լա Լիգայի 7-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ ընդունել է «Ալավեսին»։

65-ամյա մասնագետը մադրիդյան ակումբում իր վեցերորդ մրցաշրջանն է անցկացնում։ Նախկինում նա նաև մարզել է «Ռեալը» 2013-ից 2015 թվականներին։

Անչելոտտիի գլխավորությամբ «Ռեալը» տարավ 217 հաղթանակ, կրեց 39 պարտություն և 43 անգամ ոչ-ոքի խաղաց։

Հիշեցնենք, որ այս արդյունքով Անչելոտտին երկրորդն է ակումբի պատմության մեջ։ Հանդիպումների քանակով առաջատարը Միգել Մունյոսն է՝ 605 հանդիպում։