Fastex Պրեմիեր Լիգա․ «Նոան» վստահ խաղով հաղթեց «Փյունիկին»

Հայաստանի առաջնության 7-րդ տուրում «Նոան» մրցեց «Փյունիկի» հետ և հաղթեց՝ 2:0 հաշվով։

Տանտերերի կազմից աչքի ընկան Գոնսալու Գրեգորիոն և Վիրջիլ Պինսոնը։

Այս հաղթանակից հետո «Նոան» 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Փյունիկը» 6 խաղից հետո 10 միավորով գտնվում է 6-րդ տեղում։

Հիշեցնենք, որ «Նոան» մեկ խաղ պակաս է անցկացրել։