«Բարսելոնան» կապ է հաստատել Վոյցեխ Շչեսնիի հետ

«Բարսելոնան» հետաքրքրված է «Յուվենտուսի» և Լեհաստանի հավաքականի նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի ծառայություններով։

Լրագրող Տոմաշ Վլոդարչիկի խոսքերով, «Բարսելոնայի» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 34-ամյա դարպասապահի հետ, ով որպես ֆուտբոլիստ ավարտեց կարիերան անցած օգոստոսի վերջին։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» ցանկանում է որքան հնարավոր է արագ ձեռք բերել Շչեսնիին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» բոլոր ջանքերը կգործադրի նոր դարպասապահ ձեռք բերելու համար, որը կփոխարինի Ինյակի Պենյային, ով կփոխարինի վնասվածք ստացած Մարկ-Անդրե տեր Շտեգենին։