Պեպ Գվարդիոլա. «Չեմ կարծում, որ այս վնասվածքը երկարաժամկետ կլինի»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է վնասվածքից թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի վերականգնման ժամկետների մասին։

«Չեմ կարծում, որ այս վնասվածքը երկարաժամկետ կլինի Կևին դե Բրույնեի համար։ Ես ոչինչ չեմ ասի «Ուոթֆորդի» հետ հանդիպմանը նրա մասնակցության մասին և չգիտեմ «Նյուքասլի» հետ խաղին նրա մասնակցության մասին։ Բայց կարծում եմ, որ նրա բացակայությունը կարճ կտևի»,- Գվարդիոլայի խոսքերը սոցցանցերում մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Վնասվածքի պատճառով բելգիացին բաց է թողել «Արսենալի» հետ խաղը (2։2)։