ՈւԵՖԱ-ն չեղարկել է ՉԼ-ի 2026/27 մրցաշրջանի եզրափակիչը «Սան Սիրո» մարզադաշտում անցկացնելու իրավունքը

ՈւԵՖԱ-ն չեղարկել է Չեմպիոնների Լիգայի 2026/27 մրցաշրջանի եզրափակիչը «Սան Սիրո» մարզադաշտում անցկացնելու իրավունքը։

«Քանի որ Միլանի քաղաքապետարանը չի կարող երաշխավորել, որ քաղաքի վերակառուցումը չի ազդի «Սան Սիրո» մարզադաշտի և նրա շրջակայքի վրա, այսօր որոշում է կայացվել վերաբացել Չեմպիոնների Լիգայի 2026/27 մրցաշրջանի եզրափակչի մրցութային գործընթացը։

Սպասվում է, որ նոր մարզադաշտի վերաբերյալ որոշումը կկայացվի 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին»,- ասվում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։