Լամին Յամալի հայրը որդուն համեմատել է Դիեգո Մարադոնայի հետ

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, որդուն համեմատել է լեգենդար Դիեգո Մարադոնայի հետ։

17-ամյա Յամալին հաճախ համեմատում են կատալոնական ակումբի պատմության լավագույն ռմբարկու Լիոնել Մեսսիի հետ, սակայն Լամինի հայրը կարծում է, որ նրա խաղը նման է «Բարսելոնայի» մեկ այլ լեգենդ Դիեգո Մարադոնային։

«Մեծ որդի, դու ինձ հիշեցնում ես մեծ Դիեգո Արմանդո Մարադոնային», – գրել է Նասրաուին սոցցանցում։