«Ջենոան» հայտնել է, որ հետաքրքրված չէ «Ռոմայի», «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Միրալեմ Պյանիչով։
«Ոչ, այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», – ասել է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Tuttomercatoweb-ը հայտնել էր, որ «Ջենոան» մտադիր է ձեռք բերել Պյանիչին, ով «Ալ Շարժայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է։