«Ինտերը» հայտնել է կիսապաշտպան Նիկոլո Բարելլայի վնասվածքի մասին։
«Նիկոլո Բարելլան այսօր առավոտյան կլինիկական հետազոտություն է անցե։ Կիսապաշտպանի աջ ազդրի ուղիղ մկանի լարվածություն կա։ Նրա վիճակը կվերագնահատվի հաջորդ շաբաթ», – ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ը, Բարելլան կվերադառնա հոկտեմբերի կեսերին միջազգային ընդմիջումից հետո։
Սպասվում է, որ կիսապաշտպանը բաց կթողնի առնվազն 3 հանդիպում։