Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է մրցաշրջանի սկզբում «Բարսելոնայի» հիանալի մարզավիճակի մասին։
Իսպանիայի առաջնության առաջին վեց տուրերում «բլաուգրանան» նոր գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի գլխավորությամբ վեց հաղթանակ տարավ 22։5 գոլերի տարբերությամբ։
«Փառք Աստծու, որ «Բարսելոնան» ավելի շատ ֆուտբոլիստներ չգնեց։ Նրանք կհաղթեին 10։0 հաշվով»,- Տեբասի խոսքերը մեջբերում է ESPN-ը։