«Բարսելոնան» հետաքրքրված է «Լաս Պալմասի» դարպասապահ Ալվարո Վալեսի ծառայություններով, հայտնում է Radio Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ գործարքը կարող է կայանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նախկինում Վալեսը պլանավորում էր հեռանալ թիմից ամռանը, սակայն չկարողացավ համաձայնության գալ ակումբներից ոչ մեկի հետ, իսկ «Լաս Պալմասի» մեկնարկային կազմում նրա տեղը զբաղեցրեց «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Յասպեր Սիլեսսենը։
«Բարսելոնայի» հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը Լա լիգայի 6-րդ տուրի «Վիլյառեալի» հետ խաղում (5։1) ծանր վնասվածք է ստացել։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 32-ամյա գերմանացու մոտ ախտորոշվել է աջ ծնկի ազդրի պատռվածք։ Նա կարող է բաց թողնել մոտ 8 ամիս։