Էրիկ տեն Հագ․ «ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն շարունակում են ավելացնել հանդիպումների քանակը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը դարձել է վերջին մարզիչը, ով դժգոհություն է հայտնել գերծանրաբեռնված ֆուտբոլային օրացույցից։

«ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն շարունակում են ավելացնել հանդիպումների քանակը և նոր մրցաշարեր ներկայացնել, ինչը հանգեցնում է ֆուտբոլիստների հաճախակի վնասվածքների։

Շատ խաղեր, շատ մրցաշարեր, դա ակնհայտ է: Ֆուտբոլիստները գերծանրաբեռնված են, սա լավ չէ ֆուտբոլի համար։ Միգուցե սա լավ է կոմերցիայի համար», – Տեն Հագի խոսքերը մեջբերում է The Sun-ը։