ՊՍԺ-ն և Jordan ապրանքանիշը ներկայացրել են թիմի 2024/25 մրցաշրջանի երրորդ մարզահագուստը։
Ինչպես երևում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը, համազգեստը խորհրդանշում է փարիզյան շքեղության և սպորտային նվաճումների միությունը։ Շապիկը պատրաստված է գունատ վարդագույնով և զարդարված սև ուղղահայաց շերտով, որը սահուն վերածվում է օձիքի։ Հագուստն արտացոլում է երկու ապրանքանիշերի ցանկությունը՝ համատեղելու էլեգանտությունն ու համարձակությունը՝ միաժամանակ փոխանցելով ակումբի հաջորդ սերնդի յուրահատուկ ոգին։
ՊՍԺ-ն նոր մարզաշապիկով առաջին անգամ կխաղա Լիգա 1-ի «Ռենի» դեմ խաղում, որը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերի 27-ին։