Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային նպատակ ունի

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լայպցիգի» պաշտպան Կաստելլո Լուկեբաի ծառայություններով, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը ակնկալում է 21-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիր կնքել հաջորդ ամառ։

Լուկեբան «Լայպցիգում» հանդես է գալիս 2023 թվականի օգոստոսից։ 2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում 11 հանդիպում է անցկացրել թիմի կազմում և արդյունավետ չի գործել։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։