«Բարսելոնայի» նախկին մարզիչ Չավին սեպտեմբերին հրաժարվել է գլխավորել «Ռոման», հայտնում է Corriere dello Sport-ը։
Սեպտեմբերի 18-ին «Ռոման» հայտարարեց Դանիելե Դե Ռոսիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։ Նրան փոխարինեց Իվան Յուրիչը։
Ըստ աղբյուրի, մինչ այս հռոմեացիները կապ են հաստատել այլ մասնագետների հետ, սակայն Չավին, «Միլանի» նախկին մարզիչ Ստեֆանո Պիոլին և Ֆրանչեսկո Ֆարիոլին (Այաքս) մերժել են «Ռոմայի» առաջարկը։
Սեպտեմբերի 22-ին «Ռոման» Ա Սերիայի 5-րդ տուրում Յուրիչի գլխավորությամբ դեբյուտային խաղում ջախջախեց «Ուդինեզեին» (3։0)։