Էրլինգ Հոլանդը չի պատժվի «Արսենալի» պաշտպանի դեմքին գնդակով հարվածելու համար

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը չի պատժվի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի «Արսենալի» դեմ խաղից հետո (2:2), հայտնում է Sky Sports-ը։

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունսը հանդիպման վերջին րոպեներին հավասարեցրեց խաղի հաշիվը։ Այնուհետ Հոլանդը վերցրեց գնդակը դարպասից և հարվածեց գնդակով «Արսենալի» պաշտպան Գաբրիել Մագալեսի եսեսին։

Աղբյուրի համաձայն՝ նորվեգացին չի պատժվի, քանի որ խաղի ընթացքում նրա պահվածքը վերանայվել է VAR-ի մրցավարի կողմից, ով հարձակվողի գործողությունները պատժի պատճառ չի համարել։