Կառլո Անչելոտտիի․ «Ես ընդհանրապես չեմ մտածում իմ ապագայի մասին, ես սիրում եմ այս աշխատանքը»

Այսօր Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 7-րդ տուրում «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կհյուրընկալի «Ալավեսին», որը Կառլո Անչելոtտիի համար կլինի 300-րդը ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ 65-ամյա իտալացին 300+ հանդիպումով կդառնա մադրիդյան ակումբի պատմության մեջ միայն երկրորդ մարզիչը, ռեկորդակիրը Միգել Մունյոսն է (605 հանդիպում)։

«Ես ընդհանրապես չեմ մտածում իմ ապագայի մասին, ես սիրում եմ այս աշխատանքը։ Ինձ բախտ է վիճակվել մարզել մեծ ակումբներ, և հիմա ես նշում եմ իմ 300-րդ խաղն աշխարհի լավագույն ակումբում։ Այդ մարզչական նստարանին լինելն առանձնահատուկ բան է, դա անել 300 անգամ, դա ուղղակի հրաշք չէ, բայց գրեթե հրաշք է։

Իհարկե, դուք չեք կարող համեմատել իմ հոգնածությունը ֆուտբոլիստների հոգնածության հետ։ Կա ճնշում, պատասխանատվություն, բայց դա ինձ դուր է գալիս։ Այս պահին չեմ կարծում, որ ժամկետ ունեմ, կցանկանայի երկար տարիներ մնալ այստեղ»,- ասել է Անչելոտտին նախախաղային մամուլի ասուլիսում։