ՊՍԺ-ի ղեկավարությունը հետաքրքրված է թիմի պաշտպան Աշրաֆ Հակիմիի հետ պայմանագրի երկարաձգմամբ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզեցիներն աշխատում են նոր պայմանագրի վրա։ Հակիմին համարվում է երկարաժամկետ նախագծի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Բանակցություններն արդեն սկսվել են։
25-ամյա մարոկկացին 2021 թվականից է խաղում ՊՍԺ-ում, որտեղ տեղափոխվել է «Ինտերից»։ Գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում Աշրաֆ Հակիմին մասնակցել է 5 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։