ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է, թե ինչ է զգացել, երբ փարիզցիները Չեմպիոնների Լիգայում մրցում էին «Բարսելոնայի» դեմ։
««Բարսելոնայի» դեմ հանդիպումը սարսափելի էր: Տուն վերադառնալն այն ակումբի դեմ, որն ինձ ամենաշատը տվեց որպես ֆուտբոլիստ և մարզիչ, սարսափելի զգացողություն էր ինձ, երեխաներիս և կնոջս համար։ Հուսով եմ, որ այս մրցաշրջանում այլևս չեմ խաղա նրանց դեմ, չեմ կարող։ Ես չեմ կարող պատկերացնել «Բարսայի» դեմ եզրափակիչը», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC-ն։
Թիմերը հանդիպեցին Չեմպիոնների Լիգայի 2023/24 մրցաշրջանում՝ քառորդ եզրափակիչ փուլում։ «Բարսելոնան» Փարիզում հաղթեց (3:2), իսկ տանը պարտվեց 1:4 հաշվով։
Լուիս Էնրիկեն «Բարսելոնայում» խաղացել է 1996-ից 2004 թվականներին, իսկ հետո մարզել է կատալոնական ակումբը 2014-ից 2017 թվականներին։