«Էվերթոնը» հայտարարել է, որ Blue Heaven Holdings-ը և Friedkin Group-ը համաձայնության են եկել ակումբի բաժնետոմսերի մեծամասնությունը ձեռք բերելու վերաբերյալ։
Նշվում է, որ գործարքը դեռ պետք է հաստատվի կարգավորող մարմիններից, այդ թվում՝ Պրեմիեր Լիգայից, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայից և ֆինանսական վարքագծի մարմնից։
«Մենք ակնկալում ենք ապահովել ակումբի կայունությունը և կիսվել նրա ապագայի մեր տեսլականով, ներառյալ «Էվերթոնի» նոր մարզադաշտի ավարտը Բրեմլի Մուր Դոկում», – ասել է Friedkin Group-ի ներկայացուցիչը։
«Blue Heaven Holdings»-ը և Friedkin Group-ը նույնպես իտալական «Ռոմայի» սեփականատերերն են։
2023 թվականի սեպտեմբերին Ֆարհադ Մոշիրին, ով սկսել է ներդրումներ կատարել «Էվերթոնում» 2016 թվականին, համաձայնել է վաճառել իր մասնաբաժինը ԱՄՆ ներդրումային 777 Partners հիմնադրամին։