TEAMtalk․ «Լիվերպուլը» փոխարինող է գտել Վիրջիլ վան Դեյկին

«Լիվերպուլը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Սևիլիայի» 24-ամյա կենտրոնական պաշտպան Լոիկ Բադեի նկատմամբ, ում անգլիական ակումբը դիտարկում է որպես 33-ամյա Վիրջիլ վան Դեյկի փոխարինող։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագրում նշված է 60 միլիոն եվրո փոխհատուցման գումար, սակայն ընդգծվում է, որ իսպանական ակումբը կարող է զգալիորեն էժան վաճառել Բադեին։

Այս մրցաշրջանում Բադեն բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո։