Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի դերի մասին իսպանական ֆուտբոլում ռասիզմի դեմ պայքարում։
«Իսպանիան ռասիստական երկիր չէ, բայց նրա ներսում կան ռասիզմի առանձին դրվագներ։ Եթե նույնիսկ Վինիսիուսը իրեն ավելի զուսպ պահեր, միեւնույն է, նա կդառնար նման հարձակումների թիրախ, քանի որ նա ռասիզմի դեմ պայքարի առաջատարն է։
Վինիսիուսի պահվածքը երբեմն ինքնաբուխ է լինում։ Սակայն, երբ նա զբաղվում է նման վեհ գործով ռասիզմի դեմ պայքարով, նա պետք է հոգ տանի նաև իր վարքագծի մասին, որն աննկատ չի մնում»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը Իսպանիայի տարբեր մարզադաշտերում խաղալիս պարբերաբար իր նկատմամբ ռասիզմի դրսեւորումների է հանդիպում։