Մադրիդի «Ռեալի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է Կրիշտիանու Ռոնալդուին՝ ասելով, որ 39-ամյա պորտուգալացին չափազանց եսասեր է։
«Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլ խաղալ չգիտի: Նա կարող է 3000 գոլ խփել։ Իգուաինը, Ագուերոն, Բենզեման, Լևանդովսկին, Իբրահիմովիչը և Սուարեսը գիտեին, թե ինչպես շփվել թիմի հետ: Նրանք շատ բաներ գիտեին՝ ի տարբերություն Ռոնալդուի, որի միակ նպատակը միշտ գոլ խփելն էր»,- Կասսանոյի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ներկայումս հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում» և վերջերս խփեց իր կարիերայի 900-րդ գոլը։