Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը թիմի ֆուտբոլիստի հետ

Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Ֆերլանդ Մենդին երկարաձգել է պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։ Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։

«Մենք շատ գոհ ենք Մենդիից, նա երկարաձգել է պայմանագիրը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

29-ամյա ֆրանսիացու պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվել է 2025 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Մենդին բոլոր մրցաշարերում մասնակցել է «Ռեալի» 6 հանդիպման։