Կեյլոր Նավասը պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Կեյլոր Նավասը պատրաստ է դիտարկել «Բարսելոնայի» առաջարկը։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը կորցրեց թիմի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, ով աջ ծնկի ազդրի հատվածի ամբողջական պատռվածք ստացավ և այժմ շարքից դուրս կգա 7-ից 9 ամիս։

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, 37-ամյա դարպասապահը պատրաստ է վերադառնալ Իսպանիա, քանի որ ցանկանում է խաղալ։

Նախորդ մրցաշրջանի վերջում ՊՍԺ-ից հեռանալուց հետո Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահը ազատ գործակալի կարգավիճակում է։