Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ցանկանում է լինել լավագույնը Եվրոպայում

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը թիմի գլխավոր մարզիչ Արնե Սլոտին ասել է, որ ցանկանում է ավելի լավ ֆուտբոլիստ դառնալ։ Ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել հասնել այնպիսի ճանաչման, որ ոչ ոք չցանկանա հանդիպել նրան Եվրոպայում։

«Ես ասացի Արնե Սլոտին, որ ուզում եմ լինել այն պաշտպանը, որի հետ ոչ ոք չի ցանկանում հանդիպել Եվրոպայում։

Հիանալի է ունենալ մարզիչ, ով կօգնի, կուղղորդի և կսովորեցնի, թե ինչպես կատարելագործվել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։