Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Կևին դե Բրույնեի վնասվածքին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի վնասվածքը։

«Չեմ կարծում, որ Կևին դե Բրույնեի վնասվածքը երկար կտևի։ Չեմ ասի, որ նա պատրաստ կլինի «Ուոթֆորդի» հետ խաղին, և վստահ չեմ, թե արդյոք ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել «Նյուքասլի» հետ հանդիպմանը։ Բայց ես ակնկալում եմ, որ նա շուտով կվերադառնա»,- ասել է իսպանացի մասնագետը։

Հիշեցնենք, որ մրցաշրջանի սկզբում 33-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է չորս հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։