Անգլիական չորս թոփ ակումբներ կպայքարեն «Սպորտինգի» հարձակվողի համար

Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեշի համար տրանսֆերային թեժ պայքար կարող է ծավալվել: Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի՝ տեղեկություններով՝ 26-ամյա ֆուտբոլիստին մեծ ուշադրությամբ հետևում են Անգլիական չորս ակումբներ՝ «Լիվերպուլը», «Արսենալը», «Չելսին» և «Թոթենհեմը»: Բոլոր չորս ակումբները լրջորեն մտածում են հաջորդ ամառ հարձակվողի հետ պայմանագիր կնքելու մասին:

Ընթացիկ մրցաշրջանում  Գյոկերեշը «Սպորտինգի» կազմում 8 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ֆրանսիական ՊՍԺ-ն։ Խաղացողի պայմանագրով նախատեսված հրաժարագինը կազմում է 100 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում հարձակվողը 57 խաղում խփել է 52 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։