Լամին Յամալը տպավորիչ ցուցանիշ ունի

Լամին Յամալը վերջին 13 հանդիպումներից 12-ում գոլի կամ գոլային փոխացման հեղինակ է դարձել։

Երեկ «Բարսելոնայի» եզրային հարձակվողը գոլային փոխանցում կատարեց Ռաֆինյային Լա Լիգայում «Վիլյառեալի» դեմ խաղում ( 5:1 ) վերջում: Նա վաստակեց նաև 11-մետրանոց, որը Ռոբերտ Լևանդովսկին չկարողացավ իրացնել:

Մայիսի սկզբից Յամալը 22 հանդիպում է անցկացրել «Բլաուգրանայի» և Իսպանիայի հավաքականի կազմում։ Այս խաղերում նա խփել է 6 գոլ և կատարել 14 արդյունավետ փոխանցում։