Ռաֆինյա. «Սա իմ լավագույն մեկնարկն է»

Ռաֆինյան այս մրցաշրջանի մեկնարկն անվանել է իր կարիերայի լավագույնը:

«Բարսելոնայի» վինգերը դուբլի հեղինակ դարձավ «Վիլյառեալի» դեմ խաղում (5:1 ): Բրազիլացին Լա Լիգայի 6 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Երկրորդ խաղակեսում կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահը վնասվածք ստացավ։

«Մենք լավ խաղացինք Չեմպիոնների Լիգայից հետո: Կան տղաներ, ովքեր հաճախ չեն խաղում, բայց մարզվում են և սպասում են իրենց հնարավորությանը։ Մենք հիանալի թիմ ունենք՝ բարձր վարպետությամբ, և բոլորը կարող են խաղալ մեկնարկում:

Սա իմ լավագույն մեկնարկն է մրցաշրջանում։ Ես երկու գոլ խփեցի և շատ ուրախ եմ, բայց ավելի շատ ուրախ եմ թիմի հաղթանակով և այն փաստով, որ մենք շարունակում ենք միավորներ վաստակել։ Մենք շատ ուրախ ենք։

Հատկապես հաճելի է կապիտանի թեւկապը կրելը: Ես մանկուց «Բարսելոնայի» երկրպագու եմ։ Այն ֆուտբոլիստները, ովքեր ինձ ոգեշնչել են, խաղացել են «Բարսելոնայում»: Ես հուզվում եմ ամեն անգամ, երբ հագնում եմ այս մարզաշապիկը: Այսպիսով, ես համբուրեցի զինանշանը:

Հաղթանակը նվիրում ենք Տեր Շտեգենին. Նա յուրահատուկ մարդ է թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Այս հաղթանակը 100%-ով պատկանում է նրան»,- ասել է Ռաֆինյան: