իԻնտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է 525 Rosario պրոդյուսերական ընկերության ստեղծման մասին։
Այն կարտադրի պրեմիում բովանդակություն հեռուստատեսության, կինոյի և սպորտային իրադարձությունների համար: Ընկերությունը համագործակցում է Smuggler Entertainment-ի հետ, որը հայտնի է ֆուտբոլիստի մասին վավերագրական նախագծերով։
«Smuggler Entertainment-ի հետ մեր ստեղծած նախագիծն ընդլայնելու և գլոբալ մասշտաբով բովանդակություն ստեղծելու հնարավորությունը ինձ ոգևորում է», – Մեսսիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: