Լաուտարո Մարտինես. «Ես վերցնում եմ պատասխանատվությունն ինձ վրա»

«Ինտերի» հարձակվող և ավագ Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է Իտալիայի առաջնության 5-րդ տուրի խաղում «Միլանից» կրած պարտությունը (1:2)։

«Մենք միանշանակ չխաղացինք այնպես, ինչպես պատրաստվել էինք։ Մեր մոտեցումը սկզբից սխալ էր, երկրորդ խաղակեսում մի փոքր ավելի լավացավ, բայց դա բավարար չէր։ Մենք պետք է շատ բարելավվենք խաղը, պետք է գլուխներս իջեցնենք և քրտնաջան աշխատենք, որպեսզի յուրաքանչյուրս կատարելագործվենք:

Ես առաջինն եմ, ով ստանձնում է պատասխանատվությունը։ Ես զգում եմ այս խաղի պատասխանատվությունը և հասկանում եմ, որ չեմ անում այն, ինչ արեցի նախորդ մրցաշրջանում, թերանում եմ, բայց ինձ մնում է միայն շարունակել աշխատել ավելի ուժեղ դառնալու համար»,- ասել է Լաուտարոն DAZN-ին տված հարցազրույցում։

Ա Սերիայի հինգ տուրից հետո «Ինտերը» «Միլանի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 6-7-րդ տեղերը։