«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1) Ա Սերիայի 5-րդ տուրի խաղում։
«Սա իսկական դերբի էր: «Միլանը» երկար ժամանակ չի հաղթել, և, իհարկե, մեզ համար կարևոր էր դա անել՝ մարզավիճակը պահպանելու համար։ Կարծում եմ՝ տղաները իրենց շատ համարձակ դրսևորեցին, և մենք արժանիորեն հաղթեցինք։ Երկար ժամանակ չէի տեսել մի թիմ, որն այսքան խնդիրներ առաջացնի «Ինտերին»։
Ուրախ եմ, որ իմ ապագայի մասին խոսակցությունները որոշ ժամանակով կդադարեն: Ինձ համար դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ ես չեմ կարդում և չեմ լսում նման խոսակցություններ», – ասաց Ֆոնսեկան DAZN-ին:
Ա Սերիայի հինգ տուրերից հետո «Միլանը» «Ինտերի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 6-7-րդ տեղերը։