Հանս-Դիտեր Ֆլիկ. «Շատ ուրախ եմ «Բարսելոնայի» հաղթանակի համար»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայի 6-րդ տուրում «Վիլյառեալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:1) խոսել է թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի վնասվածքի մասին։

«Մենք կսպասենք.փ։ Կարծես վնասվածքը լուրջ է, բայց մենք կսպասենք:

Ես շատ ուրախ եմ թիմի համար և ուրախ եմ 5:1 հաշվով հաղթանակի համար, բայց նաև շատ տխուր եմ Տեր Շտեգենի համար», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։