Ջուդ Բելինգհեմը կխուսափի պատժից «Էսպանյոլի» դեմ խաղում մրցավարին վիրավորելու համար

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կխուսափի պատժից՝ Լա Լիգայի 6-րդ տուրի «Էսպանյոլի» հետ խաղում (4:1) մրցավարին հայհոյելու համար։

Հանդիպման վերջում մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն դեղին քարտ ցույց տվեց անգլիացուն Խոսե Գրագերայի հետ բախումից հետո անկարգությունների համար:

«Ռեալի» կիսապաշտպանը դժգոհ էր, որ մրցակցին դեղին քարտ ցույց չտվեցին այս բախման համար։ Դրանից հետո հեռարձակվեց Բելինգհեմի խոսքերը, որտեղ նա ասաց. «Դու կեխտի կտոր ես»:

Ըստ Marca-ի՝ Իսպանիայի դատավորների տեխնիկական կոմիտեն (CTA) բողոք չի ներկայացնի, քանի որ մրցավարը չի լսել Ջուդի խոսքերը։

Կոմիտեն կարծում է, որ դրվագը բողոքարկելու կարիք չկա, քանի որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի խոսքերը հրապարակային հայտարարություն չեն։