Մարկ-Անդրե տեր Շտեգենը ծանր վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում։

Առաջին խաղակեսի վերջնամասում անկյունայինի խաղարկումից հետո մրցակցի հետ բախման արդյունքում գերմանացի դարպասապահը պառկեց խոտածածկին։

Տեր Շտեգենը խաղադաշտը լքել է պատգարակով։ Նրան փոխարինեց Ինյակի Պենյան։