Գերմանական Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Բորուսիան» հյուրընկալվել էր «Շտուտգարտին»։
«Շտուտգարտը» սեփական հարկի տակ անհավանական՝ 5։1 հաշվով ջախջախեց դորտմունդյան թիմին։
Տանտերերից աչքի ընկան Էրմեդին Դեմիրովիչը, Էնզո Միլոտը, Էլ Բիլալ Տուրեն, դուբլ ձևակերպեց Դենիս Ունդավը։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Սերու Գիրասսին։
Այս խաղից հետո «Շտուտգարտը» ունի 7 միավոր ու 7-րդն է, «Բորուսիան»՝ 7 միավորով 8-րդը։