SERIE A. Ալբերտ Գուդմունդսոնի դուբլը 11-մետրանոցից հաղթանակ պարգևեց «Ֆիորենտինային»

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կայացավ Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրի «Ֆիորենտինա» – «Լացիո» հանդիպումը։

Խաղը կայացել է Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում։

Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ ֆլորենցիական ակումբի։

«Ֆիորենտինայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ալբերտ Գուդմունդսոնը՝ երկու գոլերն էլ 11-մետրանոցից:

«Լացիոյի» կազմում գոլի հեղինակ դարձավ Մարիո Գիլան:

Այս խաղից հետո «Լացիոն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 7 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, «Ֆիորենտինան» 10-րդ տեղում է 6 միավորով։