Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը գերազանցեց «Լիվերպուլի» բոլոր ժամանակների ռեկորդը

Պրեմիեր Լիգայի 4-րդ խաղում Լուիս Դիասին կատարած գոլային փոխանցման շնորհիվ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը գերազանցեց «Լիվերպուլի» 100-ակի սահմանագիծը բոլոր մրցաշարերում:

Սա նրա 316-րդ խաղն էր «կարմիրների» կազմում, և գոլի ու գոլային փոխանցման համակարգով նա 102-րդ միավորը վաստակեց՝ 19 գոլ և 83 գոլային փոխանցում:

«Լիվերպուլի» կազմում իր նորամուտը նշելուց ի վեր (2016 թվականի հոկտեմբերի 25-ին «Թոթենհեմի» դեմ խաղում) Առնոլդը կատարել է 83 գոլային փոխանցում։ Այս ցուցանիշը երրորդ ամենաբարձրն է Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստների մեջ բոլոր մրցաշարերում՝ զիջելով Կևին դե Բրույնեին (146) և թիմակից Մոհամեդ Սալահին (92):