«Քրիսթալ Փելասի» վինգերը կարող է տեղափոխվել անգլիական բարձրակարգ ակումբ

«Քրիսթալ Փելասի» վինգեր Էբերեչի Էզեն կարող է տեղափոխվել Անգլիայի առաջնության ավելի բարձրակարգ ակումբ։ Այս մասին հաղորդվում է Todofichajes պորտալի էջերում։

Լրագրողների տեղեկություններով՝ 26-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Էզեի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 55 միլիոն եվրո: Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։

Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում Էբերեչին անցկացրել է 5 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։ Կիսապաշտպանը «Քրիսթալ Փելասում» հանդես է գալիս 2020 թվականից։